Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին․ այսօր ոստիկանության լեյտենանտ Տիգրան Պետրոսյանի հիշատակի օրն է

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին․ այսօր ոստիկանության լեյտենանտ Տիգրան Պետրոսյանի հիշատակի օրն է
Հասարակություն
16:38, 16 октябрь 2021
Այսօր ոստիկանության լեյտենանտ Տիգրան Պետրոսյանի հիշատակի օրն է: Նա անմահացել է  2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝  Հադրութի շրջանում: 

Տիգրանի հարազատների, բարեկամների և մարտական ու համածառայակից ընկերների հետ միասին, այսօր Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր-պանթեոն է այցելել նաև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ ուղեկցությամբ տեղակալ Սամվել Պետրոսյանի: 

Կարեն Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Տիգրանի հուշաքարի պատվանդանին,  հարգանքի տուրք մատուցել և խունկ ծխել հերոսի շիրմին: 

ՆԳ նախարարն իր ու համակարգի ամբողջ անձնակազմի անունից  ցավակցություն և զորակցություն է հայտնել  Պետրոսյանների ընտանիքին,  տոկունություն և ոգու կորով մաղթել՝ համազգային այս  ցավին դիմակայելու համար: 

Տեր Անդրեաս քահանա Թավադյանը՝ Տիգրան Պետրոսյանի մահվան առաջին տարելիցին հոգեհանգստյան կարգ է կատարել և բոլոր նահատակների հոգու խաղաղության համար աղոթք բարձրացրել:  

Տիգրան Արթուրի Պետրոսյան

Ծնվել է 1996թ. օգոստոսի 22-ին Ստեփանակերտ քաղաքում։

2015-2017թթ.ծառայել է ԶՈւ շարքերում։

2020թ.օգոստոսի 18-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, որպես օպերլիազոր։ 

Ուներ ոստիկանության լեյտենանտի կոչում։

Ամուսնացած չէր:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին:

Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում։ ԱՀ Նախագահի հրամանագրով՝ հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով և «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

Հանգչում է  Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոնում: