Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. ննջասենյակում հայտնաբերվել են ամուսինների դիերը, ինչպես նաև երկտող, որում գրված է. «Սա մեր ճիշտ որոշումն է...»․ Shamshyan.com

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. ննջասենյակում հայտնաբերվել են ամուսինների դիերը, ինչպես նաև երկտող, որում գրված է. «Սա մեր ճիշտ որոշումն է...»․ Shamshyan.com
Հասարակություն
11:41, 19 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը փակ է և ներսում գտնվող տարեց ամուսինները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ դուռը բացելու համար։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել են ամուսիններ՝ 67-ամյա Լարիսա Սարգսյանի և 72-ամյա Սամվել Գևորգյանի դիերը։ 

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ տանը հայտնաբերվել է երկտող, որի վրա գրված է. «Սա մեր ճիշտ որոշումն է, չունենք ոչ մի բարեկամ», ինչը ենթադրում է, որ հնարավոր է՝ ամուսինները ինքնասպանություն են գործել։