Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Գալստյանը կմնա կալանավորված. պաշտպան

Դավիթ Գալստյանը կմնա կալանավորված. պաշտպան
Հասարակություն
15:15, 19 октябрь 2021
Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը կմնա կալանավորված: Այս մասին tert.am-ին հայտնեց Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ մեր բողոքը»,-նշեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում,  կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։