Քաղաքացիակենտրոն
լրատվություն

300 հազար դոլար, 112 հազար եվրո և 4 անշարժ գույք. ինչ ունեցվածք ունի Առուշ Առուշանյանը. armtimes.com

300 հազար դոլար, 112 հազար եվրո և 4 անշարժ գույք. ինչ ունեցվածք ունի Առուշ Առուշանյանը. armtimes.com
Հասարակություն
20:02, 19 октябрь 2021
Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանը 2021 թվականի մայիսի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր ունեցվածքի տարեկան հայտարարագիրը. գրում է armtimes.com-ը:

Ըստ ներկայացրածի՝ Առուշանյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է 2 հողամաս Գորիսում, 1 արտադրական նշանակության շինություն, ինչպես նաև 1 նորակառույց շինություն, որը նույնպես Գորիսում է:

Որպես շարժական գույք՝ Առուշանյանը հայտարարագրել է 1930 թվականի «ԶԻԼ» բեռնատար:

Որպես փոխառություն՝ Գորիսի համայնքապետը հայտարարագրել է «Գոր Մետալ» ՍՊԸ-ում 62 մլն 822 հազար 800 դրամ հանձնած փոխառություն, որը տարվա վերջում արդեն չի եղել:

Տարեսկզբում Գորիսի համայնքապետի կանխիկ միջոցները կազմել են 240 մլն դրամ, որը տարեվերջում նվազել է՝ դառնալով 234 միլիոն դրամ: 380 հազար դոլար, որը նույնպես նվազել է՝ դառնալով 300 հազար դոլար և 112 հազար եվրո, որը դարձել է 105 հազար եվրո:

2020 թվականին Առուշ Առուշանյանը 85 մլն 387 հազար դրամ շահաբաժին և 62 մլն 822 հազար դրամ փոխառություն է ստացել «Գոր Մետալ» ՍՊԸ-ից, Գորիսի համայնքապետարանից էլ՝ 3 մլն 252 հազար դրամ աշխատավարձ:

Նշենք, որ Առուշանյանը կալանավորված է: Ըստ ՀՔԾ-ի՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։