Քաղաքացիակենտրոն
լրատվություն

5 զոհ, 13 տուժած․ ԱԻՆ նոր տվյալները՝ առավոտյան Գյումրի-Երևան երթուղայինի ողբերգական վթարի մասին

5 զոհ, 13 տուժած․ ԱԻՆ նոր տվյալները՝ առավոտյան Գյումրի-Երևան երթուղայինի ողբերգական վթարի մասին
Հասարակություն
10:46, 20 октябрь 2021
Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների կա 5 զոհ և 13 տուժած։ Տուժածներից տասը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, երեքը՝ Աշտարակի ԲԿ։

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ վթարի հետեւանքով, նախնական տվյալներով, կա 6 զոհ, 9 տուժած։