Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարից տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ը վիրահատվում են

Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարից տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ը վիրահատվում են
Հասարակություն
11:34, 20 октябрь 2021
Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ:

13 վիրավոր հոսպիտալացվել է:

Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: 

Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության: