Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական գնումների վերաբերյալ բողոքները քննվելու են դատական համակարգով, իսկ մրցույթը կասեցվելու է 40 օրով. Ֆինանսների փոխնախարար

Պետական գնումների վերաբերյալ բողոքները քննվելու են դատական համակարգով, իսկ մրցույթը կասեցվելու է 40 օրով. Ֆինանսների փոխնախարար
Հասարակություն
12:06, 20 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվել է հերթական նիստ: Այժմ քննարկվում է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Ինչպես նշեց օրենքի նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, նպատակահարմար է համարվել գնումների վերաբերյալ բողոքները քննել դատական համակարգով. «Հիմնական ֆունկցիան իրականացնելու է Երևանի դատարանը, և երկու դատավորներ են զբաղվելու այդ հարցերով: Այդ դատավորների շարունակական վերապատրաստումը իրականացնելու է ֆինանսների նախարարությունը: Փաստացի մենք ունենալու ենք քվազի մասնագիտացված դատարան»: 

Փոխնախարարի խոսքով՝ բողոքի ստացման դեպքում մրցույթը 30 օրով կասեցվում է, որից հետո այն կարող է շարունակվել ևս 10 օր: «Մրցույթի չկասեցման միակ դեպքն այն է, երբ մարմնի ղեկավարը դիմում է դատարան՝ նշելով, որ տվյալ մրցույթը ունի հանրային զգալի շահ, վերաբերում է ազգային անվտանգությանը կամ պաշտպանությանը»: