Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական ծառայողական մեքենաները կփոխարինվեն էլեկտրականով

Պետական ծառայողական մեքենաները կփոխարինվեն էլեկտրականով
Հասարակություն
14:04, 20 октябрь 2021
Աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ 2018 թվականից, և մինչև օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա:

Մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսը կրճատելու նպատակով, աստիճանաբար աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը։

  • Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով:
  • Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 5 մլն 400 հազար դոլար է, որից 4.5 միլիոնը կառավարությունը ծրագրում է ներդնել հարկային և մաքսային արտոնությունների տեսքով:
  • Ծրագրի շրջանակում կառավարության կարիքների համար ձեռք կբերվի նաև 12 էլեկտրական շարժիչով մեքենա, կկառուցվի էլեկտրամեքենաների համար նախատեսված էլեկտրական սնուցման 2 կայան։