Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինֆինիտի»-ն բախվել է վրաերթի ենթարկված կովին ու ընկել ձորը․ վարորդը հիվանդանոցում մահացել է

«Ինֆինիտի»-ն բախվել է վրաերթի ենթարկված կովին ու ընկել ձորը․ վարորդը հիվանդանոցում մահացել է
Հասարակություն
14:51, 20 октябрь 2021
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կովին, ինչից հետո «Մերսեդեսի» հետևից ընթացող «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան է բախվել է նույն կովին, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և ընկել ձորը. «Ինֆինիտիի» 37-ամյա վարորդ Արամ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է քննություն։