Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1000 հարկատուների ցուցակում մտահոգիչ է նախկին օլիգարխների դիրքը․ 1in.am

1000 հարկատուների ցուցակում մտահոգիչ է նախկին օլիգարխների դիրքը․ 1in.am
Հասարակություն
12:13, 22 октябрь 2021
ՊԵԿ-ը հրապարակել է 2021թ. 9 ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Առաջին տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որի՝ ՀՀ պետական բյուջե վճարված ընդհանուր մուտքը կազմում է 38 մլրդ 266 մլն 412 հազար դրամ: Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է 38 մլրդ 249 մլն 247 հազար դրամով, երրորդ տեղում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ»-ն է 34 մլրդ 194 մլն 185 հազար դրամով, որին հաջորդում է «Գրանդ Տոբակո»-ն՝ 24 մլրդ 774 մլն 246 հազար դրամով: երրորդում՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը՝ 16 մլրդ 415 մլն 197 հազար դրամ ընդհանուր մուտքերով,, ապա «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը «ՄՏՍ Հայաստան»-ը, «Թեղուտ»-ը, «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը, «ՖԼԵՇ»-ը:

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում
Նշեց, որ մտահոգիչ է նախ այն, որ Պաշտպանության նախարարությունը բարձրացել է երրորդ տեղ: Մի կողմից, տնտեսագետի խոսքով, դա լավ է, որ ՊՆ-ի համար բյուջեից շատ փող է դուրս գալիս, ինչն էլ բերում է հարկային վճարումների:

«Լավ է, որ սկսել ենք պաշտպանությանը մեծ գումարներ ուղղել, բայց այստեղ կա մի ուրիշ խնդիր: Բայց մի այլ խնդիր կա՝ պետական կառավարման մի շարք մարմիններ՝ ԱԱԾ, ՊՆ և այլն, եկամտահարկի մասով բարձր տեղեր են գրավում, կառավարությունը շրջանառեց մի որոշում, որ այդ ցանկի մեջ չներառվեն պետական կառավարման մարմինները եկամտահարկի մասով: Կարծում եմ՝ դրանով խուսափում են թափանցիկությունից և հաշվետվողականությունից, որովհետև դրանով ակնհայտ երևում էր, որ այդ համակարգերում աշխատավարձերի բարձրացումը և ապօրինի պարգևավճարները հանգեցրել են այդպիսի հետևանքների: Դրա համար որոշեցին չհրապարակել այդ տվյալները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, ապա, Արիստակեսյանի խոսքով, այն մշտապես եղել է մեծ հարկատու և բնական պետք է համարել, որ երկրորդ տեղում է: Անգամ պետք է առաջինում լիներ. «Ես կարծում եմ, որ այնտեղ տարիներ շարունակ եղել է և կա ստվերային շրջանառություն: Եվ ոչինչ էլ չի փոխվել, որ կոմբինատի 15 տոկոսի փայատեր դարձավ կառավարությունը: Ընդ որում՝ այդ գործարքը նույնպես ոչ թափանցիկ է, և կասկածի տեղիք է տալիս, թե ով էր այդ սեփականատերը, ինչ քաղաքականության արդյունքում նվիրեց…բա գոռում-գոչում էին, որ դա Քոչարյանինն է, որ պետք է ձեռքից խլենք բերենք պետական բյուջե: Սա մութ գործարք է, և կարծում եմ՝ ստվերային շրջանառությունը շատ ավելի մեծ է, եկամուտները շատ ավելի մեծ են»:

Արիստակեսյանի հաջորդ դիտարկումը Ալեքսանյանի բիզնեսների հետ են կապված, զարմանալի է, որ Սամվել Ալեքսանյանի բիզնեսներն են քչանում, հատկապես թավշյա հեղափոխությունից հետո:

Նա նաև նշեց, որ մտահոգություններ, այնուամենայնիվ, կան, բիզնեսների կարգավիճակների, ստվերի հետ կապված, ինչպես նաև մտահոգիչ է որոշ նախկին օլիգարխների դիրքը, որոնք հիմա կոչվում են խոշոր սեփականատերեր, և հազար հարկատուների ցուցակում շատ հետաքրքիր դիրքերում են: