Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգի շուրջ

Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգի շուրջ
Հասարակություն
19:13, 22 октябрь 2021
Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին համահունչ։  Այս մասին պայմանավորվել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ. այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։

Շվեդիայի դեսպան Սվենսոնը շնորհավորել է նախարար Անդրեասյանին նշանակման կապակցությամբ և քննարկման ընթացքում անդրադարձել համագործակցության հիմնական ուղղություններին՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։

Ըստ աղբյուրի՝ Կարեն Անդրեասյանը դեսպանին ներկայացրել է նախարարության բարեփոխումների օրակարգն ու դրա առաջնահերթությունները։
Նշվում է, որ դեսպանը կարևորել է 2019թ-ին Հայաստանի և Շվեդիայի միջև  վերսկսված երկկողմ համագործակցության շարունակականության ապահովումն ու անդրադարձել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերին, մասնավորապես, ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: