Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեք Բոլդուինը մեկնաբանել է միջադեպը, որին պատահաբար մարդ է սպանել

Ալեք Բոլդուինը մեկնաբանել է միջադեպը, որին պատահաբար մարդ է սպանել
Հասարակություն
18:57, 23 октябрь 2021
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը հայտնել է, որ համագործակցում է ոստիկանության հետ՝ ԱՄՆ-ում Rust ֆիլմի նկարահանումների ժամանակ հրաձգության միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:

«Խոսքեր չկան՝ ներկայացնելու իմ ցնցումն ու տխրությունը ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը խլեց Գալինա Հաթչինսի՝ կնոջ, մոր և մեր հարգարժան գործընկերոջ կյանքը։ Ես լիովին համագործակցում եմ ոստիկանական հետաքննության հետ, որը պետք է պարզի, թե ինչպես է տեղի ունեցել այդ ողբերգությունը»,- Twitter-ի իր էջում գրել է դերասանը։

Նախօրեին նկարահանման հրապարակում Բոլդուինի արձակած կրակոցի հետևանքով մահացել է 42-ամյա օպերատոր Գալինա Հաթչինսը, իսկ ռեժիսոր Ջոել Սոուսի վիճակը ծանր է:

Associated Press գործակալությունը, վկայակոչելով դատարանի փաստաթղթերը, նշել է, որ կրակոցների միջադեպից մի քանի րոպե առաջ ռեժիսորի օգնականը վստահեցրել է դերասանին, որ ատրճանակը մարտական փամփուշտներով լիցքավորված չէ: Միևնույն ժամանակ ատրճանակի պատրաստմամբ զբաղված զենքի մասնագետի հետ գործակալությանը չի հաջողվել կապի դուրս գալ: