Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզպետարանի մուտքն այս պահին արգելափակված է գերիների հարազատների կողմից

Շիրակի մարզպետարանի մուտքն այս պահին արգելափակված է գերիների հարազատների կողմից
Հասարակություն
10:51, 05 март 2021
Շիրակի մարզպետարանի մուտքն այս պահին արգելափակված է գերիների հարազատների կողմից: Վերջիններս պահանջում են նոր հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Galatv.am-ը։

Մարզպետարանի աշխատողները չեն կարողացել մուտք գործել աշխատավայր, եւ նրանցից շատերը հեռացել են կառույցից:
Նշենք, որ գերիների հարազատներն ամեն աշխատանքային օր հավաքվում են մարզպետարանում՝ իրենց հարազատների մասին որեւէ տեղեկավություն իմանալու համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում 62 անձ էր գերեվարվել, ովքեր Շիրակի մարզի տարբեր համայնքներից են: Նրանցից 8-ն արդեն վերադարձել են ընտանիք:

Գերիների հարազատների հետ մի քանի պաշտոնյաներ՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանը, հանդիպում են անցկացրել, սակայն առայժմ որեւէ արդյունք չկա: