Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հացատանը տեղի ունեցած վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Հացատանը տեղի ունեցած վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Հասարակություն
12:00, 25 октябрь 2021
Հոկտեմբերի 23-ին, ժամը 22.22-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, ձախակողմյան, պնևմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 46-ամյա տղամարդը հայտնել է, որ իրեն դանակահարել են: 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.00-ին Պարոնյան փողոցի հացատներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն դանակահարել է Երևանի Հալաբյան փողոցի բնակիչ, 33-ամյա երիտասարդը, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է Կենտրոնական բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին: 

Կատարվում է քննություն: