Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոշի գաղութն այս պահին հոսանքազրկված է

Կոշի գաղութն այս պահին հոսանքազրկված է
Հասարակություն
11:56, 05 март 2021
«Ուժեղ պայթյունի ձայն եկավ ու լսեցինք կրակի ճարճատյուններ։ Եթե Կոշում չլինեինք՝ կմտածեինք հակառակորդն է կրակել»,– Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը։ Մարտի 5-ի առավոտյան, ժամը 07:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։

Կանչվել է հրշեջ ծառայություն,եւ կրակն անմիջապես մարվել է։ Տուժածներ չկան։ Ըստ մեր աղբյուրների՝ դատապարտյալներին զգուշացրել են, որ մի քանի օր լույս չի լինելու: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, այս պահին քրեակատարողական հիմնարկը հոսանքազրկված է, աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիան վերականգնելու ուղղությամբ։ «Քրեակատարողական հիմնարկն աշխատում է բնականոն, առօրյա ռեժիմով, ամենօրյա կենսակերպը չի խաթարվել, ազատազրկված անձանց նախաճաշ տրվել է»,–ասաց փոխգնդապետ Նավիկյանը։