Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի 442 նոր դեպք․ գրանցվել է 7 մահ

Կորոնավիրուսի 442 նոր դեպք․ գրանցվել է 7 մահ
Հասարակություն
12:11, 05 март 2021
Հայաստանում մարտի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք, առողջացել է 378 քաղաքացի, մահացել՝ 7-ը:

Մեկ օրում կատարվել է 2825 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 744863-ի, հայտնում է  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173749 դեպք, որոնցից 164463-ն` առողջացած, 3215-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 պացիենտ: 

Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 822 է: