Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժողովրդին կոչ եմ անում թողնեն ինտրիգները, կանգնենք բանակի կողքին. Սասուն Միքայելյան

Ժողովրդին կոչ եմ անում թողնեն ինտրիգները, կանգնենք բանակի կողքին. Սասուն Միքայելյան
Հասարակություն
14:27, 27 октябрь 2021
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ժողովրդի համախմբվածության և մշտապես բանակի կողքին լինելու անհրաժեշտությանը:

«Ոչ թե ժողովուրդը պետք է վախենա, այլ միշտ պիտի պատրաստ լինի պատերազմի: ՀՀ պետական սահմաններն են վտանգված: Էդ ուղղությամբ մենք մեր գործն անում ենք: Ժողովրդին կոչ կանեի համախմբվեն, թողնեն ամեն տեսակի ինտրիգները, կանգնենք բանակի կողքին, բանակը հզորացնենք: Ոչ կարող եմ ասել՝ պատերազմ կսկսի, ոչ՝ չի սկսի, որովհետև մեր տարածաշրջանում վերադասավորումներ են գնում, ընդհանուր աշխարհում էլ, և մենք էսօր շատ զգույշ պիտի լինենք ու համախմբված: Մենք պատերազմ չենք պարտվել, մենք ռազմի դաշտում ենք պարտվել: Երբեք մեր հույսը չպիտի կորցնենք, որ պիտի վերադառնանք մեր տարածքները, և կվերադառնանք»,- ասաց Միքայելյանը: