Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրեբունի վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ

Էրեբունի վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ
Հասարակություն
20:17, 27 октябрь 2021
Երեքշաբթի երեկոյան Covid19-ի հաղթահարմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ վերահսկողությունը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում:

42 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել է 9 արձանագրություն՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակ չկրելու դեպքեր:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։