Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոսպիտալացված 3100 քաղաքացիներից ընդամենը 96-ն է պատվաստված․ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 1500-ի մեջ ունենք ընդամենը 5 պատվաստված․ նախարար

Հոսպիտալացված 3100 քաղաքացիներից ընդամենը 96-ն է պատվաստված․ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 1500-ի մեջ ունենք ընդամենը 5 պատվաստված․ նախարար
Հասարակություն
12:19, 28 октябрь 2021
Կորոնավիրուսով վարակված 30433 քաղաքացիների շրջանում 1702-ը պատվաստված քաղաքացիներն են։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հոսպիտալացված 3100 քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվն ընդամենը 96-ն է։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվողների մեջ ունենք ընդամենը 5 հոգի, որոնք պատվաստված են։ Այս պահին վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 1500 քաղաքացի»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։

Վարչապետն էլ նշեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր առկա են։ Անդրադառնալով տարածված հարցերին, թե որքանով է պատվաստանյութն արդյունավետ, վարչապետը կիսվեց իր անձնական փորձառությամբ.

«Մեր ընտանիքում մեր երկու երեխաներից բացի մյուսներս պատվաստված ենք։ Վերջերս այնպես եղավ, որ մեր 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց և դրա մասին բավականին ուշ իմացանք։ Բնական է՝ ընտանիքում շփվում ենք, և մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց կորոնավիրուսով, չնայած գիտեինք՝ կարող ենք վարակվել։ Մեր օրինակով տեսանք պատվաստանյութի արդյունավետությունը, հետևաբար մեր ռազմավարությունն այս իրավիճակում դա է»,-ասաց վարչապետը։