Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքի մարզում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել․ ՀԺ

Գեղարքունիքի մարզում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել․ ՀԺ
Հասարակություն
14:42, 28 октябрь 2021
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը: 

Նրա խոսքով՝ սկզբում խոսքը 1 զինծառայողի մասին էր, հետո պարզ դարձավ, որ նրանք կարծես թե 4-ն են:

«Զինծառայողների թվի մասով հստակ տեղեկություն այս պահին չունեմ: Զինծառայողները ստացել են վնասվածքներ, բայց ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Տեղափոխվել են հոսպիտալ»,- ասաց համայնքապետը: