Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«AM 55 SD 055 Լեքսուսի վարորդ, մի եկեք մեր տուն, մի փորձեք իմ ընտրության վրա ճնշում գործադրել»․ Կապանցին՝ համայնքապետ Փարսյանի կողմնակիցներին․ լուսանկար

«AM 55 SD 055 Լեքսուսի վարորդ, մի եկեք մեր տուն, մի փորձեք իմ ընտրության վրա ճնշում գործադրել»․ Կապանցին՝ համայնքապետ Փարսյանի կողմնակիցներին․ լուսանկար
Հասարակություն
15:47, 28 октябрь 2021
Կապանում «Շանթ դաշինքի» քաղաքապետի թեկնածու, գործող համայնքապետ Գևորգ Փարսյանի կողմնակիցները մեքենաներով տնետուն են գնում և կապանցիներին հորդորելով ճնշում են գործադրում՝ նոյեմբերի 14-ին ընտրել Փարսյանին։ 

Այս մասին «Մարզկենտրոն Կապան» ֆեյսբուքյան էջում գրել է Կապանի բնակիչ Նարինե Բարխուդարովան՝  նշելով իրենց տուն այցելած մեքենայի համարանիշը և լուսանկարը։ 

«AM 55 SD 055 Լեքսուսի վարորդ, մի եկեք մեր տուն ու մի հորդորեք մեզ, որ ընտրենք Փարսյանին»,- գրել է կապանցին՝ շարունակելով․ «Մի փորձեք իմ ընտրության վրա ճնշում գործադրել։ Ես ունեմ իմ ընտրության իրավունքը, դա իմ որոշումն է։ Պարոն Փարսյան, թող ժողովուրդն անի իր ճիշտ ընտրությունը, ձեզ կընտրեն, թե Դավիթ Դանիելյանին, թող մենք կատարենք մեր ընտրությունը մեր խղճի առաջ։ Ձեզ սազական չի, ու չփորձեք զանգեք ամուսնուս կամ ծնողներիս»։ 

Նշենք, որ այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավորները ԱԺ դահլիճից կոչ արեցին կապանցիներին ընտրել Փարսյանին՝ բացահայելով, որ Փարսյանն իրականում իրենց թեկնածուն է և «Շանթ դաշինքը» շիրմա է՝ հունիսի 20-ին Սյունիքում խայտառակ պարտված Քոչարյանի համար։