Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մուրացան» հիվանդանոցում գտնվում է կորոնավիրուսով հիվանդ ծայրահեղ ծանր՝ 2, ծանր վիճակում ՝ 6 երեխա․ Մուրադյան

«Մուրացան» հիվանդանոցում գտնվում է կորոնավիրուսով հիվանդ ծայրահեղ ծանր՝ 2, ծանր վիճակում ՝ 6 երեխա․ Մուրադյան
Հասարակություն
17:26, 29 октябрь 2021
Այսօր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում էի, զեկուցեմ բոլորիդ թե ինչ է կատարվում մանկական Covid բաժանմունքում․

Եվ այսպես, այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա։ Այս մասին գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են , 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են  և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։  Այս 17 երեխաներից 15-ի մայրերի  մոտ ևս հաստատվել է Covid 19»,-գրել է նա։