Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանը Արցախի երեք հերոսներին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ

Արայիկ Հարությունյանը Արցախի երեք հերոսներին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ
Հասարակություն
20:00, 05 март 2021
Այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:
Այս առթիվ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:

Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը:

Վստահ եմ, որ Հայրենիքի պաշտպանության գործում նրանց ցուցաբերած քաջությունը ու անցած մարտական ուղին հայրենասիրության և անձնուրացության օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար և, միասնական ու նպատակային ջանքերի դեպքում, կտանեն նոր հաղթանակների:

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Արցախի՛ հերոսներ:

Հանգչի՛ր խաղաղությամբ, Սպարապե՛տ»: