Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինձ տեսնում եմ ավելի շատ մեդիաոլորտում աշխատելիս. Վահագն Թևոսյանը վայր կդնի մանդատը

Ինձ տեսնում եմ ավելի շատ մեդիաոլորտում աշխատելիս. Վահագն Թևոսյանը վայր կդնի մանդատը
Հասարակություն
20:39, 05 март 2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը վայր կդնի մանդատը. նա վարչապետի որոշմամբ նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։

NEWS.am-ի հետ զրույցում նա նշել է, որ իր՝ պատգամավորական գործունեության ժամանակ էլ հիմնական գործունեության ոլորտը մեդիան է եղել.«Չեմ կարող միաժամանակ պատգամավոր լինել, ավտոմատ վայր եմ դնելու մանդատս։ Ես ինձ տեսնում եմ ավելի շատ մեդիաոլորտում աշխատելիս։ Կար հնարավորություն մրցույթին մասնակցելու, մասնակցեցի մրցույթին»։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վահագն Թևոսյանի մանդատը վայր դնելու դեպքում նրան կփոխարինի Արմեն Մկրտչյանը: