Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի նոյեմբերի 2-ի դիտարկման հասցեն Երևանի Կենտրոն վարչական շրջանն է եղել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի նոյեմբերի 2-ի դիտարկման հասցեն Երևանի Կենտրոն վարչական շրջանն է եղել
Հասարակություն
17:58, 02 ноябрь 2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել են մայրաքաղաքի Կենրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը։

Հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է Կենտրոնով երթևեկող 106 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 20 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Խախտումները վերաբերել են վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելուն։

Հասարակական տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի ավելի խստացված ռեժիմով։