Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ առողջապահության նախարարին

Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ առողջապահության նախարարին
Հասարակություն
22:32, 05 март 2021
Մարտի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահն իր երախտագիտությունն է փոխանցել ՀՀ առողջապահության համակարգին, որը պատերազմի օրերին և դրանից հետո հազարավոր կյանքեր է փրկել և շարունակում է պայքարել վիրավորների առողջության համար: Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հետպատերազմական Արցախում առողջապահության համակարգի արդիականացման գործընթացի վրա: «Արցախի Հանրապետությունում առողջապահությունը պետք է լինի որակյալ ու անվճար և այլ սոցիալական երաշխիքների հետ նպաստի Արցախում ժողովրդագրական վիճակի բարելավմանը»,- խնդիրն այսպես է ձևակերպել նախագահ Արայիկ Հարությունյանը: