Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը նոյեմբերի 3-ի վերահսկողությունն իրականացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը նոյեմբերի 3-ի վերահսկողությունն իրականացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Հասարակություն
17:46, 03 ноябрь 2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 3-ին տրանսպորտի խստացված վերահսկողական աշխատանքն իրականացրել է Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է ուղևորափոխադրում կատարող 74 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերել է 10 խախտում։ Դրանք եղել են ախտահանիչ հեղուկի բացակայության և վարորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողությունը կշարունակվի։