Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում կորոնավիրուսի դեմ 45 երեխա է պատվաստվել

Հայաստանում կորոնավիրուսի դեմ 45 երեխա է պատվաստվել
Հասարակություն
11:29, 04 ноябрь 2021
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան շուրջ 45 երեխա: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացած տվյալները։  Պատվաստումն անվճար է, իրականացվում է կամավորության սկզբունքով:

Հայաստանում առկա պատվաստանյութերից միայն «Մոդեռնա»-ի ուղեցույցում է կատարվել փոփոխություն, ըստ որի, թույլատրվում է պատվաստել 12-ից բարձր տարիքի անձանց: Հայաստանում 12-ից մինչև 18 տարեկան անձանց պատվաստումն իրականացվում է ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում: