Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է 66 տրանսպորտային միջոց

Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է 66 տրանսպորտային միջոց
Հասարակություն
17:39, 04 ноябрь 2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները նոյեմբերի 4-ին համատեղ մշտադիտարկել են մայրաքաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։

Դիտարկվել է էրեբունիով և Նուբարաշենով կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 66 տրանսպորտային միջոց։ Դրա արդյունքում Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 5 դեպք։ Վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Հավելենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի։