Քաղաքացիակենտրոն
լրատվություն

15 մարդ է հոսպիտալացվել աղիքային թունավորմամբ. բոլորը սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում. ՍԱՏՄ

15 մարդ է հոսպիտալացվել աղիքային թունավորմամբ. բոլորը սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում. ՍԱՏՄ
Հասարակություն
10:55, 05 ноябрь 2021
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից հայտնում են, որ քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։

Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող:

Հիվանդների վիճակը միջին ծանրության է։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արդեն սկսել են վերահսկողական միջոցառումներ նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում էլ:

Վերահսկողության ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: