Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսով վարակված մոտ 200 քաղաքացիներ սպասում են հոսպիտալացման. Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսով վարակված մոտ 200 քաղաքացիներ սպասում են հոսպիտալացման. Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
14:19, 08 ноябрь 2021
«Կորոնավիրուսով վարակված մոտ 200 քաղաքացիներ սպասում են հոսպիտալացման»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հարցին` շտապօգնության վարորդները մտահոգություն էին հայտնում, որ երբ տեղափոխում են կորոնավիրուսով հիվանդին, հետո չի ախտահանվում ավտոմեքենան, վտանգ չեք տեսնում վարակի տարածման` նախարարն արձագանքեց. «Սանիտարական նորմերով ամրագրված է թե ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն կորոնավիրուսով վարակված պացիենտին տեղափոխելուց հետո և պետք է հետևեն այդ նորմերին: Եթե առանձին դեպքերում որևէ մեկը չի հետևում` պետք է հասկանալ թե ինչու չի հետևում այն նորմերին»:

Հարցին` ինչ է սպասվում այն բժիշկներին, որոնք շարունակում են  հակապատվաստումային քարոզը` Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կոնկրետ բժշկական կազմակերպությունը, որտեղ որ աշխատում է տվյալ բժիշկը կարող է հանգիստ էթիկայի հանձնաժողով ստեղծել` մենք ունենք օրենքով սահմանված նման հնարավորություն, և դիտարկել` արդյոք տվյալ բժշկի արարքը ինչքանով է տեղավորվում Հիպոկրատի երդման շրջանակներում և այլն»:

Նախարարը խնդրանքով դիմեց լրագրողներին` հնարավորինս հարթակ չտրամադրել հակապատվաստումային քարոզչությամբ զբաղվող անձանց: