Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիների կրակոցից սպանված և վիրավոր քաղաքացիները «Ջրմուղ կոյուղու» աշխտակիցներ են. ԱՀ դատախազություն

Ադրբեջանցիների կրակոցից սպանված և վիրավոր քաղաքացիները «Ջրմուղ կոյուղու» աշխտակիցներ են. ԱՀ դատախազություն
Հասարակություն
18:47, 08 ноябрь 2021
Նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող՝ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների վրա:

Այս մասին տեղեկացրին ԱՀ դատախազությունից:

Կրակոցների հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս վիրավորումը ստացել են կրծքավանդակի և պարանոցի հատվածում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի հանգամանքները պարզելու, իրական պատճառները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբերի ու քննչական կոմիտեի քննիչների կողմից տեղում կատարվում են անհետաձգելի հետախուզական, քննչական ու դատավարական այլ գործողություններ:

Հաշվի առնելով, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ, ուստի կարճ ժամանակով երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է։