Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ

Անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ
Հասարակություն
17:33, 09 ноябрь 2021
Հրամանատարների հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակություններն ստուգելու նպատակով նոյեմբերի 9-ին N զորամիավորման զորավարժադաշտերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ։

Անձնակազմին առաջադրվել են մի շարք օպերատիվ-մարտավարական պայմանական խնդիրներ, որոնք կատարելիս զինծառայողները դրսևորել են բարձր կամային հատկանիշներ և պատրաստվածություն։