Քաղաքացիակենտրոն
լրատվություն

8 երեխաների թունավորման պատճառը եղել է հավի միսը. նրանք Երևանի զարգացման կենտրոններից մեկի սաներն են․ ՀԺ

8 երեխաների թունավորման պատճառը եղել է հավի միսը. նրանք Երևանի զարգացման կենտրոններից մեկի սաներն են․ ՀԺ
Հասարակություն
12:42, 10 ноябрь 2021
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ երեկ սննդային թունավորման կասկածանքով «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված երեխաների թունավորման պատճառը եղել է հավի մսով պատրաստված ուտեստը: 

Երեխաները մանկական «Էլկա» զարգացման կենտրոնի սաներ են՝ 7-ից 11 տարեկան հասակի, 4-ը՝ տղա, 4-ը՝ աղջիկ:

Հիշեցնենք՝ երեկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր ընդունվել 8 երեխա՝ սննդային թունավորման կասկածով: Նրանցից 5-ը գտնվում էր բուժհաստատության բոքսային բաժանմունքում՝ կայուն ծանր վիճակում, իսկ մյուս 3-ը՝ թունաբանական բաժանմունքում՝ միջին ծանրության:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում հայտնեց՝ երեխաների առողջական վիճակն արդեն կարգավորվել է, նրանք դուրս են գրվել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ երեխաների թունավորման պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն.
«Նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:40-ին, «Մուրացան» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում, սուր աղիքային վարակ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 8 անչափահաս:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր»: