Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր 422 դեպք․ գրանցվել է 2 մահ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր 422 դեպք․ գրանցվել է 2 մահ
Հասարակություն
12:00, 07 март 2021
Հայաստանում մարտի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 174 679 դեպք, որոնցից 164 784-ն` առողջացման, 3 221-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 5 849 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 751 240 թեստավորում, տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ մարտի 6-ին կատարվել է 3 361 թեստավորում, որոնցով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 422 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 130 և մահվան 2 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 825 է: