Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում 4–րդ հարկից 32-ամյա տղամարդ է ընկել

Գյումրիում 4–րդ հարկից 32-ամյա տղամարդ է ընկել
Հասարակություն
14:36, 10 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 08:10-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից քաղաքացին ընկել է, որը «տրավմատիկ շոկ, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Նույն տեղեկությունը ստացվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հայտնել են, որ տեղափոխված քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը՝ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ, 32-ամյա Գեղամ Ք.-ն է: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, անզգուշություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի նախաքննության ընթացքում: