Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում վթարի են ենթարկվել ՊՆ N զորամասի ծառայողները, կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com

Սյունիքում վթարի են ենթարկվել ՊՆ N զորամասի ծառայողները, կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com
Հասարակություն
15:48, 10 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ժամը 01:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Զ.-ն իր վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 222-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի ձախ կողմնակում:

Վթարի հետևանքով Սարգիս Զ.-ն և նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Հարութ Մ.-ն և 50-ամյա Դավիթ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին Դավիթ Հ.-ն, շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ վարորդը, վիրավորն ու մահացածը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներ են: