Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի տրանսպորտային համակարգի բարելավման համար առաջիկայում կգնվի 100 հատ 12-մետրանոց ավտոբուս. Գնել Սանոսյան

Երևանի  տրանսպորտային համակարգի բարելավման համար առաջիկայում կգնվի  100 հատ 12-մետրանոց ավտոբուս. Գնել Սանոսյան
Հասարակություն
17:19, 10 ноябрь 2021
 «Մարզերում տրանսպորտային ցանցի հետ կապված մրցույթներն ավարտվել են: Կոտայքի և Արմավիրի մարզերը կհամալրվեն նոր ավտոբուսներով, միկրոավտոբուսներով, և երթուղիներ կլինեն, որոնք կսպասարկեն բոլոր համայնքները»,- այս մասին այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 

«Եթե այս պրոցեսը Կոտայքում և Արմավիրում նորմալ ընթանա, մենք այն կշարունակենք Հայաստանի բոլոր մարզերի համայնքների համար»,- ասաց Գնել Սանոսյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 9-ին   հայտարարվել են Արմավիրի տարածաշրջանի և Վաղարշապատի տարածաշրջանի միասնական երթուղիների ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային  տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների մրցույթները։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ Երևանի  տրանսպորտային համակարգի բարելավման համար առաջիկայում 25 մլն եվրոյով կգնվի  100 հատ 12-մետրանոց ավտոբուս։