Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության մոտից 33 քաղաքացիներ բերման են ենթարկվել՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով

Կառավարության մոտից 33 քաղաքացիներ բերման են ենթարկվել՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով
Հասարակություն
13:40, 11 ноябрь 2021
Քիչ առաջ Կառավարության շենքի մոտից ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 33 քաղաքացիներ՝ վարչակական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) հիմքով։ 

Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշենք, որ առավոտից Կառավարության շենքի դիմաց հավաքվել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանակետերի տեղադրման դեմ։ 

Ի դեպ, նրանք փորձել են մուտք գործել Կառավարության շենք, սակայն ոստիկանները արգելել են, ինչի հետևանքով հրմշտոց է սկսվել: