Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ՊԲ-ի 124 սպաների հայտարարությունը՝ ի աջակցություն Օնիկ Գասպարյանի

Արցախի ՊԲ-ի 124 սպաների հայտարարությունը՝ ի աջակցություն Օնիկ Գասպարյանի
Հասարակություն
22:39, 07 март 2021
Արցախի ՊԲ թվով 124 սպա ի աջակցություն ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ հանդես են եկել հայտարարությամբ.

«Մենք՝ արցախյան երկրորդ պատերազմի ներքոստորագրյալ մասնակից զինծառայողներս, քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից, խնդրում և միջնորդում ենք, որպեսզի գեներալ-գնդապետ Օ. Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել Հայրենիքին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում»։