Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի 337 նոր դեպք․ գրանցվել է 4 մահ

Կորոնավիրուսի 337 նոր դեպք․  գրանցվել է 4 մահ
Հասարակություն
12:04, 08 март 2021
Մարտի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175016 դեպք, որոնցից 164954-ն` առողջացած, 3225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6008 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 753705 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2465 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք:

Ունենք 170 առողջացած և 4 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 829 է: