Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի ունեցավ ZipWine զբոսաշրջային համալիրի բացման արարողությունը

Տեղի ունեցավ ZipWine զբոսաշրջային համալիրի բացման արարողությունը
Հասարակություն
17:59, 15 ноябрь 2021
Նորաբաց հանգստավայրը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի վարչական տարածքում

էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար այստեղ կառուցվել է zipline, որի թռիչքով այցելուները ձորամիջով կանցնեն Օրգով համայնք:

Գինու տուրիզմի սիրահարների համար գործում է գինու համտեսի սրահ:

Ընտանեկան հանգստի սիրահարները ևս այստեղ իրենց հարմարավետ կզգան. զբոսավայրում կառուցված է լողավազան, թենիսի խաղադաշտ, տաղավարներ: 

Հետագայում նախատեսվում է այցելուների համար գիշերակացի հնարավորություններ ևս ստեղծել:

Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, ZipWnie ծրագրի ներդրող Արթուր Պետրոսյանը, Բյուրական համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանը, Օրգով համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արայիկ Ավետիսյանը, Արագածոտնի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսածրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը, մարզպետի օգնական Մերի Բադալյանը, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, գինեգործներ և այլ հյուրեր:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը հրավերի համար շնորհակալություն է հայտնել գործարարին, ապա հավելել, որ նմանօրինակ վայրերը, զբոսաշրջային քարտեզի վրա, էլ ավելի ճանաչելի են դարձնում Արագածոտնի մարզը: Նա ընդգծել է Բյուրական համայնքի զբոսաշրջային ներուժի և այստեղ առկա ռեսուրսների ճիշտ օգտագործելու կարևորությունը, ապա շնորհավորել է ZipWnie-ի բացման առթիվ, հույս հայտնելով, որ այցելուների պակաս նորաբաց վայրում չի զգացվի: 

ZipWnie ծրագրի ներդրող Արթուր Պետրոսյանը ներկայացրեց զբոսաշրջային համալիրի կառուցվածքը, ծառայությունները, ապա  երախտագիտության խոսք հղեց Արագածոտնի մարզպետարանի ղեկավարությանը, զբոսաշրջության և հողաշինության ոլորտի պատասխանատուներին՝ ծրագրի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

Ներկաները շրջայց կատարեցին համալիրի տարածքում, դիտեցին zipline-ի փորձնական թռիչքը, ծանոթացան այստեղ մատուցվող տուրիստական ծառայություններին ու հնարավորություններին: