Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք ազգապահպան առաքելություն ունեք, որը նվիրումով եք իրականացնում բոլոր ժամանակներում եւ բոլոր իրավիճակներում․ Արմեն Սարգսյան

Դուք ազգապահպան առաքելություն ունեք, որը նվիրումով եք իրականացնում բոլոր ժամանակներում եւ բոլոր իրավիճակներում․ Արմեն Սարգսյան
Հասարակություն
12:27, 08 март 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանք է հղել Կանանց տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է.

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Կանանց տոնի առթիվ:

Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ն ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը:

Պատահական չէ, որ մեր արժեհամակարգում կնոջ հանդեպ վերաբերմունքը սիրո, հարգանքի ու մեծարանքի վրա հիմնված խոր արմատներ ունի: Իսկ ամենից առաջ կինն ընտանիքի և օջախի ջերմությունն ու ամրությունն է, ոգևորության ու ներշնչանքի աղբյուր:

Պետության և մեր ընտանիքների համար այս ծանր օրերին ամուր եղեք և շարունակեք ամրացնել երկրի ու ազգի ապագայի հիմքերը:

Դուք ազգապահպան առաքելություն ունեք, որը նվիրումով եք իրականացնում բոլոր ժամանակներում եւ բոլոր իրավիճակներում:

Առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք բոլորիդ, ձեր ընտանիքներին և օջախներին: