Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապարանի քաղաքապետի ՔՊ թեկնածուի պաստառները երեկ պատռել ու փչացրել են, մինչ նա առաջնագիծ էր մեկնել, իսկ Գնթունիքի Կարենի աջակիցները կառավարության առաջ ակցիայի էին մասնակցում

Ապարանի քաղաքապետի ՔՊ թեկնածուի պաստառները երեկ պատռել ու փչացրել են, մինչ նա առաջնագիծ էր մեկնել, իսկ Գնթունիքի Կարենի աջակիցները կառավարության առաջ ակցիայի էին մասնակցում
Հասարակություն
12:56, 17 ноябрь 2021
Երեկ, Ապարանում պատռել և վնասել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդգար Փարվանյանի նախընտրական պաստառները։ Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեցին Ապարանի ՔՊ-ի գրասենյակից։ Այս առնչությամբ գրասենյակը դիմել է ոստիկանություն։

Գրասենյակից նաև տեղեկացրեցին, որ երեկ, երբ հայտարարվեց ՀՀ սահմանային լարված իրավիճակի մասին, Էդգար Փարվանյանը և Ապարանաի ՔՊ համակիրները 4-5 մեքենայով շտապել են առաջնագիծ։

Նշեենք նաև, որ սահմանային լարվածության հայտարարությունից անմիջապես հետո նախընտրական քարոզարշավը դադարեցրել և  առաջնագիծ է մեկնել ՔՊ-ի Թալինի թեկնածու Տավրոս Սափեյանը, ինչպես նաև Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը։ 

Տեղեկացնենք նաև, որ երեկ Civic.am-ը Ապարանի բնակիչներից ահազանգեր է ստացել, որ Ապարանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Եղիազարյան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Կարեն Եղիազարյանի՝ (Գնթունիքի Կարեն)  աջակիցները մի քանի մեքենայով եկել են Երևան և մասնակցել երեկոյան Կառավարության առջև տեղի ունեցող ընդդիմադիրների հավաքին։