Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր դարձավ 74 տարեկան

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր դարձավ 74 տարեկան
Հասարակություն
18:49, 08 март 2021
Մեծի Տանն Կիլիկիո  կաթողիկոսությունը  շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ծննդյան 74-ամյակի առթիվ.

«Այսօր ուրախությամբ նշում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության արժանավոր ու ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ծննդյան տարեդարձը:  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ուխտյալ Միաբանության, Դպրեվանքի մեծ ընտանիքի և Մայրավանքի պաշտոնեության անունից, տագնապներով և զանազան դժվարություններով լեցուն այս ծանր օրերում, Վեհափառ Հայրապետին սրտագինս մաղթում ենք քաջառողջություն և համբերություն։ Աղոթում ենք, որ Աստված իր հովանին և օրհնությունն անպակաս անի Նորին Սրբությունից, որպեսզի Վեհափառը մնա միշտ ծաղկուն և նույն հանձնառությամբ շարունակի իր ժողովրդանվեր առաքելությունը»,- ասված է ուղերձում: