Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանանց առաջնորդության խրախուսումը կարևոր հանգամանք է. ԵԱՀԿ

Կանանց առաջնորդության խրախուսումը կարևոր հանգամանք է. ԵԱՀԿ
Հասարակություն / Իրավունք
20:27, 08 март 2021
ԵԱՀԿ-ում այսօր նշել են Կանանց միջազգային օրը: Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարներն ընդգծել են, որ կանայք կարևոր դեր են խաղում ԵԱՀԿ տարածքում խաղաղության հաստատման և հակամարտությունների կանխարգելման գործում. այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ-ն:

«Կանանց և աղջիկների տնտեսական իրավունքների և հնարավորությունների ընդլայնումն անհրաժեշտ է որոշումների կայացման գործընթացում նրանց նշանակալի և իրավահավասար մասնակցության համար, այդ թվում՝ հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործում: Կանանց առաջնորդության խրախուսումը կարևոր հանգամանք է, երբ ձգտում ենք ընդլայնել կանանց և աղջիկների լիարժեք և արդյունավետ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: ԵԱՀԿ-ն կոչված է կարևոր դեր խաղալ մեր հասարակություններում կանանց առաջնորդության ամրապնդման ջանքերում»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն:

ԵԱՀԿ պաշտոնատար անձինք ընդգծել են, որ «գենդերային հավասարությունը նախապայման է համընդհանուր խաղաղության, կայուն տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման համար»: