Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուբվենցիոն ծրագրով Անտառուտ համայնքում կառուցվում է համայնքային կենտրոն

Սուբվենցիոն ծրագրով Անտառուտ համայնքում կառուցվում է համայնքային կենտրոն
Հասարակություն
14:47, 19 ноябрь 2021
Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքում կառուցվում է համայնքային կենտրոն:

Մինչ այժմ Անտառուտում չկար որևէ շինություն կամ տարածք, որտեղ հնարավոր կլիներ հանդիպումներ-քննարկումներ կազմակերպել. համայնքապետարանի աշխատանքներն անգամ կազմակերպվում էին վագոն-տնակում: 

Նորակառույց շինությունը կծառայի որպես համայնքային կենտրոն. այստեղ կկազմակերպվեն բնակչությանը համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների անխափան գործունեությունը:

Շինարարարությունն ընթանում է բավականին ակտիվ. արդեն կատարվել են հիմքի ամրացման աշխատանքները, պատերը շարված են, դռներն ու պատուհանները՝ տեղադրված, տանիքը՝ կառուցված: Ներքին հարդարման և այլ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

Ծրագրի արժեքը 20 միլիոն 403 հազար դրամ է, որի 35-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 65-%-ը կներդնի համայնքը: 

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: