Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատող այն քաղաքացիները, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, դեկտեմբերի 1-ից 7 օրը մեկ ՊՇՌ թեստ պետք է ներկայացնեն գործատուին

Աշխատող այն քաղաքացիները, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, դեկտեմբերի 1-ից 7 օրը մեկ ՊՇՌ թեստ պետք է ներկայացնեն գործատուին
Հասարակություն
17:25, 19 ноябрь 2021
Աշխատող այն քաղաքացիները, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, դեկտեմբերի 1-ից 7 օրը մեկ ՊՇՌ թեստ պետք է ներկայացնեն գործատուին։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի նախկին՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հրամանով՝  աշխատողները պարտավոր էին գործատուին COVID-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք ներկայացնել կամ ՊՇՌ թեստի պատասխան՝ 14 օրը մեկ անգամ։ 

Նշենք նաև, որ առողջապահության նախարարությունը ներկայումս քննարկում է դեկտեմբերից մշակութային հաստատություններ ու ռեստորաններ այցելելու համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող QR կոդ, վկայական կամ ՊՇՌ թեստի պատասխանը ներկայացնելու կարգավորումը։