Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս օրհասական պահին պետք չէ տրվել էմոցիաներին և ջուր լցնել հակառակորդների ջրաղացին. 44-օրյա պատերազմի հերոս, Վիրաբ Բաբայանի հայրը՝ վարչապետի հրաժարականը պահանջողներին

Այս օրհասական պահին պետք չէ տրվել էմոցիաներին և ջուր լցնել հակառակորդների ջրաղացին. 44-օրյա պատերազմի հերոս, Վիրաբ Բաբայանի հայրը՝ վարչապետի հրաժարականը պահանջողներին
Հասարակություն
18:38, 19 ноябрь 2021
44-օրյա պատերազմի հերոս, Վիրաբ Բաբայանի հայրը գրել է․

Ես, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Վիրաբ Բաբայանի հայրն եմ, կոչ եմ անում իմ բախտակից, հերոս ծնող, մայրերին և քույրերին, մի տրվեք էմոցիաներին և պատերազմի պարտության բուն մեղավորների՝ ներքին թուրքերի մանիպուլիացիաներին։ Նիկոլը մեղավոր է, բայց մեղավոր են նաև նրանք, որ երեսուն տարի շարունակ թալանեցին ու կեղեքեցին մեզ, թալանելով երկիրն ու բանակը, երկիրը դե յուրե ծախեցին թշնամուն, մեզ ներշնչելով, որ ունենք տարածաշրջանում ամենահզոր բանակը և մեզ կանգնեցրին փաստի առաջ։ Մեր տղաները հերոսներ են, կռվել են միանգամից մի քանի թշնամու դեմ՝ դրսի ու ներսի։ Այսօր, այս օրհասական պահին, պետք չէ տրվել էմոցիաներին և ջուր լցնել հեղափոխության հակառակորդների ջրաղացին։ Պատերազմը Նիկոլը չի սկսել ու եթե անգամ, Նիկոլը չլիներ, այլ ձեզ մանիպուլացնող յուրաքանչյուր մեկը, ապա մենք վաղուց կանգնած էինք պատերազմի շեմին և այդ զարգացման տեմպերով, պարտությունն անխուսափելի էր։ Հիմա էլ կպարտվենք, եթե չլինենք միասնական։