Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 27 տեղահանված, ընդհանուր առմամբ՝ 52 415

Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 27 տեղահանված, ընդհանուր առմամբ՝ 52 415
Հասարակություն
22:28, 10 февраль 2021
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 27 տեղահանված: Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 415 մարդ:

Ռուսաստանի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են չպայթած զինամթերքի որոնումներն ու ոչնչացումը: Օրվա ընթացքում մաքրվել է 54 հա տարածք, 15 կմ ճանապարհ, 40 բնակելի շենք, 22 պայթուցիկ օբյեկտ է հայտնաբերվել և ոչնչացվել:

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1296,3 հա տարածք, 413,8 կմ ճանապարհ, 1242 բնակելի շինություն, այդ թվում՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 249 պայթյունավտանգ առարկա:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: